Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկնարկում է «Սերունդների մեղեդիներ» միջազգային 3-րդ մանկական երաժշտական փառատոնը

Մեկնարկում է «Սերունդների մեղեդիներ» միջազգային 3-րդ մանկական երաժշտական փառատոնը
29.05.2015 | 12:23

Մայիսի 31-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին, Մոսկվայում՝ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային 3-րդ մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ (փառատոնի հեղինակ և ղեկավար՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա):

«Սերունդների մեղեդիներ» փառատոնին կմասնակցեն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Չինաստանից, Վիետնամից, Սերբիայից և այլ երկրներից: Մենակատարները հանդես կգան դասական ստեղծագործությունների կատարումներով:
Հայաստանից փառատոնին կմասնակցի Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Արմեն Պուչինյանը (դաշնամուր): Պատանի դաշնակահարը սովորում է պրոֆեսոր Հասմիկ Պետրոսյանի դասարանում:
Արմեն Պուչինյանը 2013-ից «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ է:
Երիտասարդ դաշնակահարը կկատարի Վ. Ա. Մոցարտի «Դաշնամուրի կոնցերտ», Լյա մաժոր, K 414, 1-ին մասը:
«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը բարեգործական է, այն նպաստում է մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ